«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.10.2025 | 22:00
Տե՛ր իմ, Քո լույսը դարձյալ ճառագում է աշխարհում, իսկ ես կանգնած եմ այս նոր օրվա շեմին` աղերսող հոգով։
Ո՜վ Տեր,
ես չգիտեմ, թե ինչ փորձություններ կբարձրանան այսօր,
Բայց հավատում եմ, որ երբ Դու ինձ հետ ես, ոչ մի ստվեր չի կարող սարսափեցնել իմ սիրտը։
Օգնիր ինձ սկսել այս օրը Քո սուրբ անունով,
Քայլել օրվա մեջ Քո խրատներով,
Եվ ավարտել այն՝ գոհությամբ ու աղոթքով ։
Սեր անուն Հիսուս
Եթե հանդիպեմ տխրության՝ տո՛ւր մխիթարություն,
Եթե հանդիպեմ ուրախության՝ հիշեցրու, որ գոհ լինելը ամենամեծ բարիքն է։
Աստվա՛ծ իմ,
Դու իմ ամենախորունկ գաղտնիքները գիտես,
Եվ ես վստահ եմ, որ քո անսահման սերը ինձ պահում է անդադար,
Ինչպես լույսը չի դադարում ճառագել գիշերվա խավարից հետո։
Եվ ես վստահում եմ Քեզ, որ այսօր նույնպես պահես ինձ ու առաջնորդես դեպի լույս, որովհետև Դու ես ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4143

Մեկնաբանություններ